20 փետրվարի 2013 - 16:34 AMT
ԵՄ-ն համաձայն է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների եզրակացությունների հետ

Եվրամիությունը կիսում է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները և ողջունում ենք դիտորդների միջազգային առաքելության հայտարարությունը նախնական եզրակացությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն նշում է ՀՀ իշխանությունների արձանագրած առաջընթացը նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, թեկնածուների համար ազատ ընտրարշավ ապահովելու և ընտրացուցակների բարելավման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն ակնկալում է, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և պետծառայողների անաչառության հարցը, ընտրարշավի ֆինանսավորման ոչ այնքան պարզ մեկնաբանությունը, ինչպես նաև ընտրողների հանդեպ ճնշման դեպքերը ապագայում կբացառվեն:

«Մենք նաև կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շտկումներ կատարել ԸՕ-ում ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհուրդների համաձայն, որ տրվել են 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո: