22 փետրվարի 2013 - 13:26 AMT
Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզպետի հրաժարականի մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, իսկ Սերժ Սարգսյանը դժգոհել է հատկապես այն պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, և պետք չէ հատուկ միջնորդություններ անել: