23 փետրվարի 2013 - 11:14 AMT
«Սեզար» կինոմրցանակի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Սերը»

Ֆրանս-ավստրիացի ռեժիսոր Միխաել Հանեկեի «Սերը» ֆիլմը, որը պատմում է տարեց ամուսինների մասին, որի կինը մահամերձ է, ստացել է ֆրանսիական «Սեզարի» գլխավոր մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆիլմ:

Հանեկեն նաև ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Ժան Լուի Տրետինյանն ու Էմանուել Ռիվան, որոնք գլխավոր դերակատարներն են, ճանաչվեցին լավագույն դերասան և դերասանուհի: «Սերը» նաև առաջադրվել է «Օսկարի» 5 անվանակարգերում:

Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգոն», հայտնում է lenta.ru-ն: