23 փետրվարի 2013 - 15:35 AMT
Ավագ խոհարար Վոլֆգանգ Պուկը պատմել է, թե ինչով են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին

Հայտնի ավստրիացի շեֆ-խոհարար Վոլֆգանգ Պուկը պատմել է, թե ինչով են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին՝ փետրվարի 24-ին Նահանգապետի ավանդական պարահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա դափնեկիրներին հայտարարելուց հետո: Հրավիրված է 1,6 հազար մարդ:

«Ճաշացանկը վաղօրոք էր կազմվել: Կլինի 50 կերակրատեսակ մսից և ձկնատեսակներից, ինչպես նաև բուսական կերակուրներ: Աղանդերային ցանկում ընդգրկված են պաղպաղակի տարբեր տեսակներ թուրինջի կտորներով, ինչպես նաև «Օսկարի» արձանիկներ մուգ շոկոլադից, պատված ոսկեփայլ փոշով:

Հյուրերին կմատուցվի 6 հազար կոկտեյլ շամպայնի, նարնջի լիկյորի և հաղարջի հյութի խառնուրդից: