23 փետրվարի 2013 - 18:05 AMT
Արմավիրի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ այսօր հրաժարական է տվել Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամՌուբեն Խլղաթյանը: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց ճշտել լուրերը ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովից, բայց նրա բջջայինն անջատված էր: Չպատասխանեցին նաև Արմավիրի քաղաքապետարանում՝ այնտեղ այսօր ոչ աշխատանքային օր է:

Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն Արմավիրում 2864 ձայների տարբերությամբ պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էին գրել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: