27 փետրվարի 2013 - 11:46 AMT
Ադրբեջանցիները սադրանք են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել: «Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միևնույն ժամանակ դահլիճում ներկա Ադրբեջանի դեսպանը սկսել է բարձր դատապարտել կատարվածը: Ծեծկռտուքը հրահրված էր, քանի որ դահլիճում ներկա էին ադրբեջանցի լրագրողներ ու հեռուստատեսությունը: «Այդ սադրանքն անընդունելի է, մենք ցույց կանցկացնենք Ադրբեջանի դեսպանատան առջև: Մենք բողոքելու ենք»,-հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների միության ասոցիացիայի համանախագահ Մուրադ Փափազյանը: