28 փետրվարի 2013 - 13:55 AMT
Թուրքական մամուլում ամենից շատ են թշնամական հրապարակումները հայերի ու հրեաների մասին

Հրանտ Դինքի հիմնադրամը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ ամենից շատ են թշնամական հրապարակումները հայերի ու հրեաների մասին: Հիմնադրամը 16 թերթի դիտարկում է անցկացրել 2012թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հայերից ու հրեաներից հետո բացասական են գրում հույների և ընդհանրապես քրիստոնյաների մասին, հետո սեռական փոքրամասնությունների ու կանանց մասին: Ատելության առարկա են հանդիսանում նաև քրդերը:

Հայերի ու հրեաների հանդեպ թշնամաբար տրամադրված թերթերի եռյակը հետևյալն է. Yeni Akit, Milli Gazete и Yeni Mesaj: