4 մարտի 2013 - 18:48 AMT
ՍԴ-ն՝ Ր.Հովհաննիսյանի դիմումի մասին. Նախնական ուսումնասիրումը կավարտվի ոչ ուշ, քան 24 ժամից

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:

ՍԴ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետև սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը: