Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 54 տարեկան:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում:1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ:
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ:
1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը:
1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։
Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը մի շարք միջոցառումներ կանցկացնեն:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ կայցելեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս։