Մարտի 5-ի ընդլայնված նիստում Մոլդովայի խորհրդարանը կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը գլխավորում է վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Մոլդովայի կոմունիստները հայտարարել են, որ վերջերս Մոլդովայի կառավարությունը խրվել է կաշառակերության մեջ, իսկ նրա անդամենրը ներառված են քրեական սխեմաների մեջ:
Մոլդովայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, որը գլխավորում է Ֆիլատը, հայտնել է, որ կուսակցության առաջնորդը մտադիր չէ հրաժարական տալ, իսկ եթե կառավարությունը հրաժարական տա, կուսակցությունը կրկին վարչապետի պաշտոնում կառաջադրի Ֆիլատի թեկնածությունը: