5 մարտի 2013 - 21:48 AMT
Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել: PanARMENIAN.Net-ին տեղեկությունը հայտնած աղբյուրը չցանկացավ, որ իրեն ներկայացնենք, բայց ասաց, որ դատարանում քննվել է նրա նկատմամբ կալանքի սանկցիա իրականացնելու մասին ԱԱԾ միջնորդությունը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայարել: