Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին, թեև դեռ չի նախատեսում ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հայտնի է, որ ԵՄ ներսում տարբեր հայացքներ գոյություն ունեն Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Հունաստանի դիրքորոշումը հայտնի է: Սակայն, բոլորը համաձայն են, որ Արևմտյան Բալկանների տարածաշրջանը հստակ եվրոպական հեռանկար ունի:
Ըստ Դիմիտրիս Ավրամոպուլոսի, Հունաստանում կբացվի Կոսովոյի առևտրային ներկայացուցչությունը, սակայն դա չի անդրադառնա Աթենքի ու Պրիշտինայի պաշտոնական հարաբերությունների վրա:
Հունաստանն ԵՄ այն 5 պետություններից մեկն է, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը միակողմանի կարգով հռչակվեց 2008թ.: