9 մարտի 2013 - 14:29 AMT
Գրող Արմինե Օհանյանը Օքսֆորդի ուսանողներին պատմել է իր վերջին վեպի մասին

Գրող Արմինե Օհանյանը Օքսֆորդի ուսանողներին պատմել է իր վերջին վեպի մասին, գրում է Oxford Mail-ը: Նա ժամանել է Նյու Յորքից և ընթերցել է իր «Խնձորենին աշնանն է ծաղկում» վեպից, որը հիմնված է սեփական փորձի վրա: Նա նաև վարպետության դաս է անցկացրել: Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան:

Արմինե Օհանյանը, որը 70 տարեկան է, ասել է. «Այս գիրքը քրիստոնյա կնոջ ճամփորդության մասին է, որը ծնվել է Իրանում մինչ իսլամիստների գալը: Այն այն արկածների ու մարտահրավերների մասին է, որոնց նա բախվել է, և այն մասին, թե ինչպես հաղթահարել այդ խնդիրները»:

Արմինե Օհանյանը հեռացել է Իրանից ամուսնու և դստեր հետ 25 տարեկանում, ապրել է Եվրոպայում, իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ ապրում է վերջին 30 տարիներին: