11 մարտի 2013 - 16:06 AMT
ՍԴ-ն Անդրիաս Ղուկասյանի դիմումը կլսի վաղը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանում կքննվի վաղը ժամը 10-ին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Անդրիաս Ղուկասյանը դիմումին կից պետք է աղյուսակներ ներկայացներ: Նա նշեց, որ եթե դիմող կողմը պետք է հղում անի որոշ փաստաթղթերի, ապա դրանք պետք է ներկայացվեն կողմերին:

Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել նյութերը դատարանին: Գագիկ Հարությունյանն առաջարկեց, որ այսօր Անդրիաս Ղուկասյանը հանձնի նյութերը, որոնք կբազմացնեն, կբաժանեն կողմերին, ՍԴ անդամներին: Այսօր իրենք կծանոթանան նյութերին, վաղը ժամը 10-ին կշարունակվի գործի քննությունը:

Անդրիաս Ղուկասյանը փաթեթը հանձնեց Դատարանի քարտուղարություն: