10 հոկտեմբերի 2005 - 19:35 AMT
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում
Հոկտեմբերի 11-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի տարածքում կանցկացվի ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներ Իմրե Պալատինուսը, Միրոսլավ Վիմետալը, Պիտեր Կին եւ Աշխատանքային խմբի բարձրաստաիճան ներկայացուցիչ Դավիթ Պրենդերգաստը: Ղարաբաղյան կողմից շփման գծում դիտարկմանը կհետեւի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին, Հարրի Էրոնենը եւ Աշխատանքային խմբի բարձրաստաիճան ներկայացուցիչ Թոմաս Սթգրարը, հաղորդում է «Ռեգնում » գործակալությունը: