13 մարտի 2013 - 13:07 AMT
Կհանդիպե՞ն, թե՝ ոչ. Արմեն Մարտիրոսյանը խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին կասկածանքով վերաբերողներ կային, բայց բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար, որքան էլ փորձում են ցինիկ արտահայտություններով հակադարձել: Նման կարծիքի է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր Ազատության հրապարակում հանդիպեց լրագրողներին:

«Իշխանությունը ցայտնոտի մեջ է հայտնվել, լուծման ուղիներ է փնտրում: Ես հույս ունեմ, որ գործող նախագահը թիմակիցներին չի լսի և կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է: Ես հույս ունեմ նաև, որ լուծումն իրեն երկար սպասեցնել չի տա և երկու առաջնորդների՝ երրորդ և չորրորդ նախագահների հանդիպումից հետո իշխանությունները կփորձեն իրական առաջարկությունները ներկայացնել լուծման ուղղությամբ»,-ասաց նա:: Մարտիրոսյանը համոզված է, որ իրենց պայքարը արդյունք տալու է, և մինչև ապրիլի 9-ը իշխանությունը երկխոսության մեջ կմտնի:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է գործող նախագահին ընդունել, ինչի հետ կապված ինքը արդեն զրուցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել: