13 մարտի 2013 - 18:01 AMT
Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: