13 մարտի 2013 - 19:00 AMT
Երևանում երթևեկության առավելագույն արագությունից թույլատրելին սահմանող նշաններ են տեղադրվել

Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները` Երևան քաղաքում արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ:

Մասնավորապես. Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ, հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը: