Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունն ավարտվեց, վաղը Սահմանադրական դատարանը կկայացնի և կներկայացնի որոշումը:
«Սահմանադրական դատարանը բազմիցս կրկնել է, թե ինչ հարցեր և ինչ կարգով կարող են քննվել ՍԴ-ում, բայց հաշվի առնելով հարցի կարևորությունը կողմերին փորձեցինք առավելագույն հնարավութունը տրամադրել ներկայացնելու իրենց տեսակետները, փաստերն ու ապացույցները»,- նիստի ավարտին ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա շնորհակալություն հայտնեց կողմերին կոռեկտ և հավասարակշռված լինելու համար:
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշումը և ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները ՍԴ ներկայացրել են նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը: