14 մարտի 2013 - 11:32 AMT
Ալեքսանդր Կռիլով. Ակնհայտ է, որ Պուտին-Սարգսյան հանդիպմանը քննարկվել են գազի գները

Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել են գազի գները, հավանաբար, կապակցելով այդ հարցը Մաքսային միության ու Եվրասիական միության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, հնարավոր է, որ ռուսական կողմը կրկին հետաձգի գազի գնի բարձրացումը, սակայն, դա չի կարող անվերջ տևել և կախված է Հայաստանի որոշումից՝ անդամակցել վերոնշյալ միություններին, թե ոչ»,-նշել է: «Եթե ոչ, ուրեմն, մոտ ապագայում գազի գներն էլ կարող են շուկայական դառնալ: Դա կարող է ողբերգություն չդառնալ Հայաստանի համար, եթե համաշխարհային շուկայում էներգակիրների գները նվազեն: Հակառակ դեպքում, կարող են խնդիրներ առաջանալ, եթե հայկական ընկերությունները փորձեն պահպանել իրենց եկամուտները նույն մակարդակի վրա և բոլոր լրացուցիչ ծախսերն ընկնեն բնակչության ուսերին»,-ասել է Կռիլովը: