15 մարտի 2013 - 20:01 AMT
ՀԱԿՊ Միացյալ շտաբի պետը ՀՀ ՊՆ-ի հետ օպերատիվ փոխգործակցության մի շարք խնդիրներ է քննարկել

Այսօր տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ստուդենիկինը Հայաստան է ժամանել մարտի 14-ին, աս ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցն է: