18 մարտի 2013 - 17:23 AMT
ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի պապի գահակալության արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:

Վատիկան կմեկնի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը գլխավորում է ՀԱԵ պատվիրակությունը, որի կազմում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն ու գավազանակիր Գարեգին աբեղա Համբարձումյանը:

Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալությանը կմասնակցեն 180 պետությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: