Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ( 66կգ ք/կ) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն ընթանում է Թբիլիսիում:
Կիսաեզրափակչում Սաֆարյանը հանդիպել է Միխայիլ Սավայի (Մոլդովա) հետ: Հայ ըմբիշն ավելի ուժեղ գտնվեց երկու մրցափուլում էլ՝ հաղթելով 10:1 հաշվով:
Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մինչ այդ Սաֆարյանը հաղթել էր Էրիկ Մաքսիմ Ֆիկեին (Ֆրանսիա) և Ալեքսանդր Կոնտոևին (Բելառուս):