20 մարտի 2013 - 15:38 AMT
Սալեխարդում ՀՀ քաղաքացին 2 տարի կնստի թոշակառուից պայուսակը խլելու համար

Սալեխարդի դատարանը մեղավոր է ճանաչել 23-ամյա հայաստանցուն տարեց կնոջ դեմ հարձակում գործելու համար: Երիտասարդը Սալեխարդ էր ժամանել արտագնա աշխատանքի: Նա թոշակառուից խլել էր պայուսակը: Հարձակումը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 30-ին:

Նույն օրը ոստիկաններին հաջողվեց ձերբակալել վայ կողոպտիչին ալկոհոլի ազդեցության տակ: Նրա դեմ հարուցվեց քրեական գործ ՌԴ ՔՕ 162 հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քաղաքացին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: