20 մարտի 2013 - 16:00 AMT
Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը

Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք հատել էին հայ-ադրբեջանական սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձանաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Հանձնման արարողությունը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում», - ասաց Արմեն Կապրիելյանը:

Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ: