20 մարտի 2013 - 23:54 AMT
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

Լոնդոնում, որտեղ անցնում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումը, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հինգ ժամից ավելի պայքարից հետո Արոնյանը կարողացավ 72-րդ քայլում պարտիան ավարտել ոչ ոքի, առաջ անցնելով պարտիայի ընթացքում առավելություն ունեցող Կրամնիկից։

Նշենք, որ սև խաղաքարերով խաղացող Մագնուս Կարլսենը չկարողացավ հաղթել Վասիլի Իվանչուկին, պարտիան ավարտելով ոչ ոքի: Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով զույգերը ևս կիսեցին միավորները:

Արոնյանն ու Կարլսենն առաջին տեղը կիսում են 3.5-ական միավորով։