23 մարտի 2013 - 14:50 AMT
Երեկ վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Քրգործ է հարուցվել

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի զորամասի զինծառայող` 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը գլխին հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում` զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նա նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):