Հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հիմնված Հայ բարերարների ճեմուղի, ծաղիկներ դրել նրա կիսանդրու առջև, մաքրել և բարեկարգել ճամուղու տարածքը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցնության բաժնից: Միջոցառմանը մասնակցեցին նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան Երևանի թիվ 190 դպրոցի սաները:
Բարերարների ճեմուղում տեղադրված են հայ մեծ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: