Այսօր Թբիլիսիում կկայանա Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրը: Ելույթ կունենան 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները:
Սասուն Ղամբարյանը (66 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա): Ռաֆիկ Մանուկյանի (74 կգ) մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի Յան Յերսգենը (Շվեդիա), իսկ Արթուր Շահինյանինը՝ Դամիան Յանիկովսկին (Լեհաստան):
Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ, Հայաստանի ազատ ոճի հավաքականից ԵԱ չեմպիոն է դարձել Դավիթ Սաֆարանը, իսկ Մուսա Մուրթազալիևը վաստակել է արծաթե մեդալ: