Այսօր Թբիլիսիում ընթանում են Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրվա մենամարտերը: Ելույթ են ունենում 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները:
Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) 1/16 եզրափակչում երկու մրցափուլերում առավելության հասավ Յան Յերսգենի (Շվեդիա) նկատմամբ: Հաջորդ փուլում նա կհանդիպի թուրք Սերեֆ Թուֆենկին:
Հաղթանակով մեկնարկեց նաև Արթուր Շահինյանինը, որն ուժեղ գտնվեց Դամիան Յանիկովսկուց (Լեհաստան): 1/8 եզրափաչկում Շահինյանի մրցակիցը կլինի Պետեր Բեչսին (Հունգարիա):
Այսօր մրցասպարեզ կելնի նաև Սասուն Ղամբարյանը (66 կգ) և 1/8 եզրափակչում կհանդիպի Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա):
Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: