24 մարտի 2013 - 17:07 AMT
Արթուր Շահինյանը կպայքարի ԵԱ բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (84 կգ) Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նա երկու մրցափուլերում պարտվել է Վլադիմեր Գեգեշիձեից (Վրաստան): Հայ հունահռոմեական ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը ֆին Վելի Հալքլանն էր, որին հայ ըմբիշը հաղթեց:

Մինչ այդ, Շահինյանն առավելության էր հասել Դամիան Յանիկովսկու (Լեհաստան) և Պետեր Բեչսիի (Հունգարիա) նկատմամբ:

Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: