26 մարտի 2013 - 11:35 AMT
Արթուր Բաղդասարյանը մեկնել է Լեհաստան

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի, Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի, Լեհաստանի արտգործնախարարի տեղակալի, Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: