Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ, տուրում Լևոն Արոնյանը ուժերը չափեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարում նրանց առաջին հանդիպումը կայացել է 7-րդ տուրում և ավարտվել է ոչ ոքի արդյունքով:
Այս տուրում առաջինը միավոր վաստակեց Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որը ընդամենը 36-րդ քայլին առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ (Ուկրաինա):
Այդ հաղթանակը հնարավորություն տվեց Սվիդլերին շրջանցել Արոնյանին վարկանշային աղյուսակում և բարձրանալ 3-րդ հորիզոնական, իսկ դա նշանակում էր, որ հայ շախմատիստը անպայման պետք է առավելության հասներ: Սակայն 36-րդ քայլին Արոնյանն ու Գրիշչուկը կիսեցին միավորները: Հայ շախմատիստը վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիաները շարունակվում են: