3 ապրիլի 2013 - 13:58 AMT
Մեծ Եղեռնի 98-ամյակի ոգեկոչմաը նվիրված միջոցառումներ կանցնեն Հոլանդիայում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը կազմակերպում է Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման համերգ: Համերգի ծրագիրը ներառում է ճառեր, երաժշտություն և պար: Հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ կկատարի Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» հայերենով: Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ կներկայացնի «Քարավան» և «Մոմերով պար» պարերը: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 19-ին: Մուտքն ազատ է:

Ոգեկոչման արարողություն տեղի կունենա նաև Ասենում, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Մեծ Եղեռնի հուշարձանին:

Միջոցառումը կազմակերպել է` Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի «Արմենիա» հաստատության համագործակցությամբ: Միջոցառումը նախատեսվու է անցկացնել ապրիլի 24-ին: