4 ապրիլի 2013 - 18:25 AMT
Մեհմանփարաստն` Ադրբեջանի մասին. Պատմությունը լավ ուսումնասիրած լինեին, կիմանային որ տարածքն ում է պատկանել

Իրանը ցանկանում է բոլոր հարևանների հետ ունենալ լավագույն հարաբերությունները` լինի Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թե Իրաքը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը և շեշտեց, որ դա է Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորի հայտարարությունը, թե Ատրպատականը ադրբեջանական տարածք է և իրենք պետք է կցեն այդ տարածքը Ադրբեջանին, Ռամին Մեհմանփարաստն ասաց. «Այն երկրները, որ նման պահանջներ են ներկայացնում, ցույց են տալիս, որ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրած լինեին կիմանային, թե որ տարածքներն ում են պատկանել: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի նմանատիպ հրահրվող գործողությունները կանխվեն»: