5 ապրիլի 2013 - 16:34 AMT
Թուրք ազգայնականները դեմ են հայ լրագրող Էթյեն Մահչուբյանի ընդգրկմանը Իմաստունների հանձնաժողովում

Թուրք ազգայնականները կտրուկ են արձագանքել հայ լրագրող Էթյեն Մահչուբյանին քրդական խնդրի լուծման Իմաստունների հանձնաժողովի կազմում ընդգրկելու փաստին: Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամվոր Ահմեդ Դուրան Բուլուտը շատ անպարկեշտ է արտահայտվել հայ լրագրողին հանձնաժողովի կազմում ընդգրկելու մասին: «Ցուցակում մեկ հայ կա, խելացի մարդ է: Ուտեի նրա ուղեղը: Հայի խելքն ինձ պետք չէ: Ի՞նչ կարող է մտածել հայը թուրք ազգի համար: Մինչև երեկ պետությանը դեմ հանդես եկող մարդկանց, որոնք ցանկանում են վրեժ լուծել թուրք ազգից, վերցրել ու ընտրել են որպես իմաստուն մարդկանց»,-ասել է թուրք պատգամավորը, գրում է «Ակոս» թերթը: