5 ապրիլի 2013 - 18:56 AMT
ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կկատարվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց և մեկ միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 74 հարց, այդ թվում` 11 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ ապրիլի 8-11-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում: