7 ապրիլի 2013 - 10:31 AMT
Մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը

Ապրիլի 10-ից մայիսի 2-ը կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը: «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կանցկացվի «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր:

«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։

Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: