10 ապրիլի 2013 - 16:33 AMT
Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը

Ապրիլի 9-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցեց Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցեցին շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:

ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվեց նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ: