10 ապրիլի 2013 - 20:50 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Մի ջոկ ոչ ադեկվատ ադրբեջանցի զինծառայողներ փորձել են մոտենալ հայ դիրքապահներին

Այսօր կեսօրին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ` ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: