12 ապրիլի 2013 - 17:13 AMT
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբանիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են ՀՖՖ հավաքական թիմերի բաժնից, Ալբանիա- Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Ալբանիայում:

Ալբանիայի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 48-րդ տեղը, իսկ Հայաստանը` 90-րդ: