16 ապրիլի 2013 - 15:20 AMT
Բյուլենթ Առինչը շարունակում է խոսել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին

Հայոց ցեղասպանության հարցը կարող է լուծվել միայն պատմաբանների ջանքերի շնորհիվ: Այդ մասին Ֆրանսիայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը:

Նա կրկին պնդել է, թե թուրքական արխիվները բաց են հետազոտությունների համար ու հաստատել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի ցանկությունը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Առինչը Le Figaro-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը մերժվեց ՍԴ կողմից, կրկին չի վերադառնա Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ: Անդրադառնալով այդ հնարավորությանը՝ թուրք փոխվարչապետը հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հստակ հայտներ իր դիրքորոշումն այդ հարցում»: