16 ապրիլի 2013 - 15:27 AMT
Սակրամենտոյի վեհաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտոյի Վեհաժողովում միջոցառում է անցել, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, որի կազմակերպիչն էր Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA WR):

Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու ANCA WR ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԵ երկու Աթոռների թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Էջմիածին) և արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը (Անթիլյաս):

Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին:

Նախագածի հեղինակներն էին Վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանն ու Ադրին Նազարյանը, գրում է Asbarez-ը: