18 ապրիլի 2013 - 12:30 AMT
Բաշար Ասադ. Արևմուտքը դեռ կվճարի զինված հակամարտությունում «Ալ Քայիդային«» աջակցելու համար

Բաշար Ասադը հարցազրույց է տվել al-Ikhbariya հեռուստաալիքին Սիրիայի Անկախության օրվա առթիվ: 67 տարի առաջ Ֆրանսիան սիրիական ազգային ազատագրական շարժման արդյունքում ստիպված եղավ հրաժարվել իր գաղութից և Սիրիան անկախություն ստացավ:

Ասադն ասաց, որ իր կառավարության պարտությունը աղետալի կլինի Սիրիայի համար: Միայն հաղթանակ, այլ ելք ես չունեմ: Հակառակ դեպքում դա կլինի Սիրիայի վերջը, չեմ կարծում, որ սիրիական ժողովուրդը կգնա դրան»,-ասել է նա:

«Մեր իրավիճակը հիշեցնում է այն, որում հայտնվեց Արևմուտքն Աֆղանստանում, երբ ֆինանսավորելով «Ալ Քայիդան» նրա սկզբնավորման ժամանակ, հետո ստիպված եղավ թանկ վճարել դրա համար: Այսօր արևմտյան պետությունները օգնում են ծայրահեղականներին Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ հետո կգա հատուցելու նրանց հերթը Եվրոպայի ու ԱՄՆ հենց սրտում»,-ասել է Ասադը: