22 ապրիլի 2013 - 09:57 AMT
Աշխարհը նշում է Երկրի օրը

Ապրիլի 22-ը Երկրի օրն է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը համատեղ միջոցառումներ են կազմակերպել նվիրված Երկրի օրվան:

Երկրի օրվան նվիրված 2013թ. քարոզարշավի հիմնական նպատակներից մեկը` ծառատունկն է, որը տեղի կունենա «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից տարածքում, որի կենսաբազմազանության պահպանումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` 2010 թվականից:

Ծառատունկը կիրականացվի Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի` ԳԷՀ (UNDP/GEF Small Grant Program) դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ծառատունկին և իրենց նեդրումն ունենալ տարածքի կանաչապատման գործում: Ծառատունկի հիմնական նպատակն է ստեղծել ավելի քան 2000 ծառ ունեցող կանաչապատ տարածք, որը կծառայի նաև որպես ապաստարան բազմաթիվ վտանգված կենդանատեսակների համար: