22 ապրիլի 2013 - 15:56 AMT
Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնություն կմեկնեն ապրիլի 24-ին

Հայաստանի ձյուդոյի հավաքականը ապրիլի 24-ին կմկերնի Բուդապեշտ, որտեղ ապրիլի 25-28-ին տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ վերջին համատեղ հավաքը ՌԴ Արմավիր քաղաքում շատ լավ է անցել:

«Տղաները լավ մարզավիճակում են: Մենք լավ նախապատրաստական աշխատանք ենք տարել, հուսով եմ, որ կկարողանանք մեդալն նվաճել: Կարևորը, նրանք վնասվածքներ չունեն և առողջ են»,-ասել է Բաբայանը:

ԵԱ-ը կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Արմեն Նազարյանն ու Գոռ Հարությունյանը (66կգ), Մհեր Կարապետյանն ու Ռաֆայել Դավթյանը (81կգ) և Հակոբ Առաքելյանը (100կգ):