22 ապրիլի 2013 - 15:48 AMT
Ապրիլի 23-ին Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ապրիլի 23-ին Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է ասել Իսրայելի հայերի «Արարատ» միության մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, վերջին 5 տարում այդ հարցն ամեն տարի քննարկվել է Քնեսեթում հայամետ պատգամավորների ջանքերով: «Սակայն, ցավոք, մինչ օրս այդ քննարկումները չեն հանգեցրել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման Իսրայելի կողմից»: Նա հիշեցրել է, որ Իսրայելի հայերի միությունը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ում համար բարոյականությունը թանկ է քաղաքական շահից, մասնակցել ապրիլի 24-ի ցույցին, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: