23 ապրիլի 2013 - 12:12 AMT
Սիրիայում առևանգել են երկու քրիստոնյա եպիսկոպոսների

Սիրիայում առևանգել են երկու քրիստոնյա եպիսկոպոսների, Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Նրանք վերադառնում էին հարևան երկրից սիրիական Հալեպ:

Առևանգման մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Առևանգվածներից մեկը Գրիգորիուս Յոհան Իբրահիմը Հալեպի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսն է, մյուսը՝ Հույն ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Պավել Յազիգին: Մինչ հակամարտության սկիզբը Սիրիայի բնակչության 10 տոկոսը քրիստոնյաներ էին:

Հալեպի քրիստոնյաներից մեկը հայտնել է, որ մեքենայի վարորդին սպանել են:

Ավելի վաղ եպիսկոպոս Իբրահիմն ասել էր, որ երբեք Սիրիայի պատմության մեջ քրիստոնյաների վիճակն այսքան ցավագին չի եղել: «Քրիստոնյաների վրա հարձակվում են, առևանգում են, հարազատները նրանց համար ստիպված են լինում հսկայական գումարներ վճարել»,-ասել է եպիսկոպոսը: