28 նոյեմբերի 2005 - 12:31 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովիպատվիրակությանը` Կուրտ Յուուլի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման խորհրդակցությունները սկսելու նպատակով: Վ. Օսկանյանը հավաստեց Հայաստանի պատրաստակամությունը ամենայն պատասխանատվությամբ ներգրավվել գործողությունների ծրագրի մշակմանը եւ հնարավորին չափ այն շուտ ավարտին հասցնել բուն գործակցությունն սկսելու նպատակով: Այդ առումով կողմերը մտքեր փոխանակեցին խորհրդակցությունների առաջին փուլում քննարկվելիք, ինչպես նաեւ հեռանկարային մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիության պատվիրակությանը տեղեկացրեց նախօրեին Հայաստանում անցկացված Սահմանադրական հանրաքվեի մասին: