24 ապրիլի 2013 - 18:20 AMT
Արամ Համբարյան. Նախագահ Օբաման կրկին ընկրկեց Անկարայի առջև

«Ցավոք, նախագահ Օբաման կրկին տուրք տվեց Անկարային՝ չարտասանելով Հայոց ցեղասպանություն եզրույթը: Այդպիսով, նա կրկին հետ կանգնեց իր խոստումից Թուրքիայի ճնշման ներքո այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դեռ 50 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի մեղսակցությունը Թուրքիայի կողմից ճշմարտության ուրացմանը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը: «Փաստորեն կասեցվում է առաջընթացը, ուղղված հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործած ոճիրների համար արդարացի ու համապարփակ միջազգային լուծմանը»,-ասել է Համբարյանը: